Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Երևանի պատմությունը՝ լուսանկարներում

Երևանի պատմությունը՝ լուսանկարներում
12.09.2018 | 11:27

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Երևանը երևանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին: Ցուցահանդեսի գաղափարը «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանինն է, կազմակերպել, համակարգել են լուսանկարիչներ Արմեն Ենգոյանը և Վահան Քոչարը: 37 հեղինակի 154 աշխատանքները ներկայացնում են հին ու նոր Երևանը:


«Այստեղ Երևանի պատմությունն է: Տեսնում ենք մեր քաղաքը, ինքներս մեզ: Կարող եք տեսնել ինչպես են ապրում երևանցիները, ինչպես է կառուցվում հին Երևանը. կա շինարարություն պատկեր, որտեղ պատկերված է Մաշտոցի պողոտան, կարող եք տեսնել Աբովյանի պուրակը, որտեղ Աբովյանի արձանը չկա, հայտնի երևանցիների դիմանկարներ, հեղափոխական դրվագներ՝ 88-ից, մարտի մեկից, թավշյա հեղափոխությունից: Կան և՛ ուրախ, և՛ անհանգիստ տրամադրություններ,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Ենգոյանը,- Ինձ հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի արձագանքը: Հիմա նայում եմ՝ մարդիկ ժպտում են, լավ են զգում, ինչ-որ բան են հիշում... արդեն լավ է»: Ենգոյանն ինքը ներկայացել է մի քանի աշխատանքներով, մեկում տղաները նստած են Կասկադում, կիթառ են նվագում, դիմացը՝ քաղաքն է, մյուսը՝ մազերը հայելու մոտ հարդարող տատիկի հայտնի լուսանկարն է: Մնացածը կպատմեն լուսանկարները:


Հին Երևանի նկարները տրամադրել է Վահան Քոչարն իր հավաքածուից: Ներկայացված լուսանկարիչներից նա առանձնացրեց Գեղամ Թարվերդյանին, ով միջազգային ցուցահանդեսներում ստացել է երկու Ոսկե մեդալ և շատ մեծ լումա ունի հայկական լուսանկարչության պատմության մեջ: Արմեն Ենգոյանը հավելեց, որ լուսանկարում Թարվերդյանը լուսանկարել է իր ոսկե հարսանիքը: Որպեսզի ավելի պարզ լինի նկարի վաղեմությունը՝ նշեց՝ նրա թոռը հիմա 81տարեկան է:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 16-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ